Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում

ՀՀ. ԱՆ. Աշխատանքային այց Լոռու մարզ

ՀՀ. ԱՆ. Աշխատանքային այց Լոռու մարզ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով ԼոռուՄարզում էր: Ստեփանավանի բժշկական կենտրոնում տնօրեն Ռոբերտ Կոծիկյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ կենտրոնի նյութատեխնիկական և շենքային պայմաններին, շրջեց բաժանմունքներով:

 

Արմեն Մուրադյանն իր գոհունակությունը հայտնեց հիվանդանոցի լաբորատոր հագեցվածությունից:  Նախարարը եղավ նաև «Մանկան բարեկամ» ծննդատանը, վերակենդանացման բաժանմունքում և վիրահատարանում:  

 

Հիվանդասենյակներում նա հետաքրքրվեց հիվանդների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ:

 

«Գոհ եմ այս բժշկական կենտրոնի թե՛ բուժական գործունեությունից, թե՛ կադրային քաղաքականությունից,  ինչը ոչ միայն տնօրենի, այլև մարզի բուժվարչության պետի, քաղաքապետի աշխատանքի շնորհիվ է»,- նշեց նախարարը:

 

Կենտրոնի տնօրենին հորդորեց վճարովի ծառայություններից գոյացած միջոցների հաշվին բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը:

 

Նույն օրն Արմեն Մուրադյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի  և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելեց նաև Վանաձորի բժշկական նոր կենտրոնի շինհրապարակ, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, տվեց հանձարարականներ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
Լուսանկարը. moh.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ